Հայաստանի նախագահը ավարտեց այցը Սլովենիա

Այսօր ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիա:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հրաժեշտի պաշտոնական արարողությունից առաջ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը կարճատեւ առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երեւան: