Երեւանում 86-ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` երեկ առավոտյան տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշի 17-րդ փողոցի թիվ 19 տան 86-ամյա բնակչուհի Վարդուշ Խաչատրյանը իր տան մեջ փորձել է ինքնահրկիզվել:

Տուժածը տեղափոխվել է Երեւանի Այրվածքների կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: