«Ֆուկուշիմա - 1»-ի վթարին տրվել է վտանգավորության ամենաբարձր աստիճանը

Ճապոնիայի ատոմային եւ արդյունաբերական անվտանգության գործակալությունը բարձրացրել է «Ֆուկուշիմա - 1» ատոմակայանի վթարի վտանգավորության աստիճանը` 5-ից դարձնելով 7:

Այդ որոշման համար հիմք է հանդիսացել ճառագայթման ցուցանիշների վերլուծությունը:

Հաղորդվում է, որ սա միջուկային օբյեկտների վթարների պատմության ընթացքում տրված վտանգավորության ամենաբարձր աստիճանն է: