Ագրարային համալսարանում ինտերնետը նորություն չէ

Երբ 1990-ին ԱՄՆ գյուղպետդեպարտամենտի հայաստանյան գրասենյակը տեղակայվել է Հայաստանի ագրարային համալսարանի մասնաշենքերից մեկում, բուհն ապահովվել է ինտերնետ կապով: 2000 թվականին դեպարտամենտը տեղափոխվել է բուհի տարածքից` եղած ողջ տեխնիկան նվիրելով համալսարանին:
Ագրարային համալսարանի ռեկտորի փոխանցմամբ` բուհն ունի շուրջ տասը մասնագիտացված լսարաններ` հագեցած գերժամանակակից տեխնիկայով ու ինտերնետ կապով: Ռեկտորի խոսքով` բուհում գործում է ներքին ցանց, ինտերնետային երկու լսարան, որոնք բաց են առավոտյան ժամը 9-ից, ինտերնետ կա նաեւ լաբորատորիաներում:

Իսկ բուհի ուսանողներից շատերը պնդում են, որ եղած համակարգիչների մեծ մասը շատ հին են եւ չեն համապատասխանում ժամանակի պահանջներին, բացի այդ, նշեցին, որ ինտերնետ ծառայությունների մի մասը վճարովի է: