Գյուղացիները պայքարում են իրենց խաղողի այգիների քանդման դեմ

Your browser doesn’t support HTML5

Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները արդեն 3-րդ անգամ թույլ չտվեցին քանդել իրենց խաղողի այգիները: Դեռ 2009 թվականից գյուղում բույսերի կարանտին է հայտարարված: Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության ծառայության աշխատակիցների պնդմամբ գյուղի 3,8 հա այգիներում վնասատուներ են հայտնաբերվել եւ տարածման վտանգ կա: Գյուղացիները համաձայն չեն այդ պնդումներին: