«Ֆուկուշիմա» ատոմակայանում վտանգների չեզոքացման ջանքերը շարունակվում են

Մարտի 11-ի երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով վթարված ճապոնական «Ֆուկուշիմա-Դայիչի» ատոմակայանում սկսվել է ռեակտորը ազոտով լցնելու գործընթացը, որի նպատակն է կանխել ռեակտորում ջրածնային հնարավոր պայթյունը: Այդ մասին տեղեկացնում են ատոմակայանի շահագործման պատասխանատուները:

Ավելի վաղ հնարավոր էր եղել կանխել ռեակտորից ռադիոակտիվ ջրերի արտահոսքը դեպի օվկիանոս: