Ռուսաստանում Սու-27 է կործանվել

Ռուսաստանում` Վլադիվոստոկի մոտ, այսօր Սու-27 ռազմական օդանավ է կործանվել:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից, Սու-27-ը վայր է ընկել վարժական թռիչքի ժամանակ:

Նախնական տվյալներով` օդաչուն հասցրել է կատապուլտի դիմել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Ավիաաղետի վայրում զոհեր եւ ավերածություններ չկան:

Ներկայումս քննություն է ընթանում` պարզելու պատահարի պատճառները: