ԵԱՀԿ-ն անհանգստացած է Բելառուսում լրագրողների նկատմամբ հետապնդումներով

ԵԱՀԿ-ն անհանգստություն է հայտնել Բելառուսում լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի խոսքով` իրենց անհանգստացնում են Բելառուսում լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումների միտումները, որոնք ավելի են ուժեղացել 2010 թվականի դեկտեմբերին այդ երկրում անցկացված նախագահական ընտրություններից հետո` հասնելով կրիտիկական կետի: