Ադրբեջանցի զինվորը անզգուշաբար սպանել է ծառայակցին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Շամքիրի զորամիավորման` Թովուզի շրջանում տեղակայված զորամասում երեկ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվել է զինծառայող Ասիֆ Ալիեւը:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Ասիֆ Ալիեւը գլխից մահացու վիրավորվել է իր ծառայակից Ռամիլ Ալիեւի` հրազենի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, գործով քննություն է սկսվել: