Իրանը մեղադրվում է արաբական միապետությունների ներքին գործերին միջամտելու մեջ

Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում տարածաշրջանի արաբական միապետությունները, Իրանին մեղադրել է խորհրդի անդամ-պետությունների ներքին գործերին միջամտելու մեջ:

Կիրակի օրը Խորհուրդն այդ մասին հայտարարություն է տարածել։

Գլխավորապես սուննի մահմեդական բնակչություն ունեցող արաբական միապետությունները մեղադրել են շիա Իրանին վերջերս Բահրեյնում տեղի ունեցած հուզումների ժամանակ սուննիների ու շիաների միջեւ հակասությունները խորացնելու փորձերի մեջ: