Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ուրբաթ օրը այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու Աղետի գոտու զարգացման ծրագրի շրջանակներում մարզի 14 գյուղական բնակավայրերում մեկնարկած անհատական տների կառուցման ընթացքին:
Նախարարի այցի ընթացքում Ջրաշեն եւ Սարամեջ գյուղերի բնակիչները բարձրաձայնեցին իրենց դժգոհությունները` կապված հիմնականում շինանյութերի մատակարարման հետ: Վարդանյանը խոստացավ եւս մեկ անգամ վերանայել գյուղացիների մատնանշած խնդիրները եւ միջոցներ ձեռնարկել բացթողումները շտկելու ուղղությամբ:
Your browser doesn’t support HTML5
Քաղաքաշինության նախարարը այցելել է Լոռու մարզ