Պոլուխով. «Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների դեմ ուժ չի կիրառի»

«Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների դեմ ուժ չի կիրառել եւ չի կիրառի», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր հայտարարել է այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

Այս հայտարարությամբ Պոլուխովը, փաստորեն, հերքել է Ադրբեջանի ավելի վաղ արած հայտարարությունները, թե «կհարվածեն բոլոր այն օդանավերին, որոնք կփորձեն թռիչք կատարել Ստեփանակերտ»:

Ադրբեջանի սպառնալիքները երեկ քննադատել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե Երեւան - Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը ինքն է լինելու:

Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսվում է գործարկել այս տարվա մայիսին: