Հայաստանում է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը

Երեւանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը, որին այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: