Ապրիլի 1-ից անապահովների համար գազի գինը կնվազի 30 տոկոսով

Your browser doesn’t support HTML5

Ըստ ՀՀ կառավարության մարտի 31-ի որոշման ապրիլի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազելու է մոտ 30 տոկոսով: Սակայն որոշումն ունի որոշ սահմանափակումներ: Կառավարությունը գազի գնի սուբսիդավորման համար նախատեսում է ծախսել 500-600 միլիոն դրամ: