Շփման գծում վաղը հերթական մոնիտորինգը կանցկացվի

ԵԱՀԿ-ի առաքելությունը վաղը մոնիտորինգ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ֆիզուլիի Աշաղը Աբդուրահմանլի գյուղից հարավ-արեւմուտք: Այդ մասին հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ստացած տեղեկատվությունը:

Հայկական կողմից դիտարկում իրականացնող խումբը գլխավորելու է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: