Բժիշկը մտահոգված է Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով

Your browser doesn’t support HTML5

Արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը մտահոգված է նրա առողջական վիճակով: Մարտի 29-ին հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել է նրան դադարեցնել հացադուլը: