Մոսկովյան մետրոյի ահաբեկչությունից մեկ տարի անց

Your browser doesn’t support HTML5

Մոսկվայում այսօր հարգել են մետրոպոլիտենի երկու կայարաններում մեկ տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: 2010 թվականի մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում երկու կին մահապարտ ահաբեկիչները 40 րոպեի տարբերությամբ պայթյուններ իրականացրեցին: Զոհվեց 40 մարդ, ավելի քան 160-ը վնասվածքներ ստացան: