Ճապոնացի պատգամավորները իրենց աշխատավարձի մի մասը նվիրաբերում են երկրի վերականգնմանը

Ճապոնացի պատգամավորները կես տարվա ընթացքում հրաժարվում են իրենց աշխատավարձի 30 տոկոսից:

Տնտեսված գումարը, որը կկազմի 2 միլիարդ յեն (24 միլիոն դոլար) ուղղվելու է երկրաշարժից եւ ցունամիից տուժած շրջանների վերականգնմանը:

Այս նոր կարգը արդեն հաստատել է իշխող կուսակցությունը, այն ներկայացվելու է ընդդիմության քննարկմանը: