Հայտնի դարձան Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների ժամկետները

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա սեպտեմբերին: Այս մասին այսօր Կահիրեում հայտարարել է այդ երկրի զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Մամդուխ Շահինը:

Դրանից առաջ, նրա խոսքով երկրում կվերացվի 1981 թվականից գործող արտակարգ դրությունը: