Նոր զոհեր Սիրիայում՝ հակակառավարական ցույցերի արդյունքում


Սիրիայում, իշխանությունների հավաստմամբ, 12 մարդ է զոհվել երեկ նավահանգստային Լատակիա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զոհերից երկուսը զինված գրոհայիններ են եղել, մյուսները՝ անվտանգության ծառայությունների աշխատակիցներ ու խաղաղ բնակիչներ, եւս 200-ը վիրավորվել են։

Իշխանությունները պնդում են, որ հենց դիպուկահար–գրոհայիններն են առաջինը կրակ բացել ցուցարարների ուղղությամբ, մինչդեռ ոստիկանները միայն պատասխան կրակահերթ են արձակել։ Կառավարության հավաստմամբ, գրոհայինների վրա է նաեւ ավելի վաղ՝ անցած շաբաթ, Դաարա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը, որոնց արդյունքում զոհվել էր առնվազն 25 մարդ։

Առայժմ, սակայն, կառավարությունը չի մանրամասնում՝ ովքեր են կանգնած գրոհայինների ետեւում։