Ֆուտբոլային կրքերը մոտենում են գագաթնակետին

Your browser doesn’t support HTML5

Ամբողջ Հայաստանն այսօր տոգորված է ֆուտբոլային կրքերով. երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում երկրի ազգային հավաքականը «Եվրո-2012»-ի նախընտրական մրցաշարի շրջանակում ուժերը չափելու է Ռուսաստանի հավաքականի հետ:
Հաղթանակի դեպքում 7 միավոր ունեցող մեր ընտրանին կգլխավորի խմբային մրցաշարային աղյուսակը եւ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու իրական հնարավորություն կունենա:

Խաղը դիտելու նպատակով Երեւան են ժամանել բազմաթիվ ռուսաստանցի ֆուտբոլասերներ: Բազմաթիվ են նաեւ Հայաստանի մարզերից Երեւան եկած մարզասերները:

Երեւանում այժմ տիրող մթնոլորտում քաղաքական տարաձայնությունները, սոցիալական լարվածությունը, մյուս կարեւոր ու կենսական խնդիրները իրենց տեղը զիջել են ոգեւորությանը` մեր ընտրանու հաղթանակի ակնկալիքով: