Կանադայում մայիսին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Ընդդիմադիր ուժերը Կանադայում անվստահություն են հայտնել Սթիվեն Հարփերի գլխավորած պահպանողականների կառավարությանը:

Խորհրդարանական ընդդիմությունը` Լիբերալ կուսակցության գլխավորությամբ, կառավարությանը մեղադրում է իշխանությունը չարաշելու եւ ֆինանսական հաշվետվությունները խարդախելու մեջ:

Խորհրդարանական նոր ընտրությունները կանցկացվեն մայիսին: Ըստ հարցումների, դրանցում հաղթելու առավել հավանական թեկնածուն կրկին պահպանողականներն են:

Մայիսին անցկացվելիք ընտրությունները թվով չորրորդը կլինեն վերջին 7 տարիների ընթացքում: