Հայաստանի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան չորրորդ տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: Այդ մասին հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից: