Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Նոյեմբերի 26-ով թվագրված հրամանագրի համաձայն՝ որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկությամբ։ Հրամանագրում պաշտոնից ազատման պատճառը նշված չէ։

Կարեն Գրիգորյանը ԳՇ պետի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի փետրվարի 14-ին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը։

Կարեն Գրիգորյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել Զինված ուժերում կադրային լայնածավալ փոփոխությունների շրջանակում։ Այդ ժամանակ ԳՇ պետի երեք նոր տեղակալ էր նշանակվել, ինչպես նաև փոխվել էին մի շարք վարչությունների ղեկավարներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գլխավոր շտաբի պետի 3 նոր տեղակալ, 3 վարչության նոր պետեր. Զինված ուժերում կադրային փոփոխություններ են