Եթե նման տեսակետ ուներ, պետք է ավելի շուտ հրաժարական տար. այսպես է այսօր արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածին, որում վերջինս «պատրանք» էր համարել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը:
«Եթե Արմեն Գրիգորյանն ուներ այդպիսի սկզբունքային դիրքորոշում, նա պետք է ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծի ընդունումից հետո հրաժարական տար և այդպիսով արտահայտեր իր բողոքը»,- հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով նաև, որ Գրիգորյանին պաշտոնից ազատելուց հետո նրան այլ աշխատանք է առաջարկել, սակայն վերջինս մերժել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինեց Ալեն ՍիմոնյանըԱրմեն Գրիգորյանը ավելի վաղ բացատրել էր, թե ինչու պաշտոնավարման ընթացքում հրաժարական չի տվել՝ չնայած ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ իր մտահոգություններին։
Նոյեմբերի 13-ին CivilNet-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր դիրքորոշումը ներկայացրել է վարչապետին և կառավարության մյուս անդամներին՝ փորձելով համոզել նրանց չգնալ այդ ճանապարհով։
Նա նաև նշել էր, որ որպես Հայաստանի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյա՝ որոշել է մնալ պաշտոնում և շարունակել համոզելու փորձերը։
Նոյեմբերի 11-ին հրապարակած «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Գրիգորյանը քննադատել էր ԵՄ-ին անդամակցելու քաղաքական նպատակը՝ այն համարելով Հայաստանի համար անիրատեսական և ռիսկեր պարունակող։
Միաժամանակ նա ընդգծել էր, որ կողմ է Եվրամիության հետ ինտեգրմանն ու համագործակցության խորացմանը, բայց տարբերակում է դրանք անդամակցությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դիրքորոշումը նորություն չէր ՔՊ-ի համար. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինՎարչապետն այսօր նաև ասաց՝ ցավում է, եթե Գրիգորյանի խոսքում քամահրանք է եղել, երբ վերջինս լրագրողի հարցին՝ արդյոք իրեն դեռ չեն հեռացրել «ՔՊ» շարքերից, ժամացույցին է նայել և ժպտացել: