Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին ուկրաինական զինուժի շարունակվող հարվածների ֆոնին՝ Ռուսաստանում վերամշակվող ծավալը հոկտեմբերի վերջի համեմատ մոտ երկու անգամ նվազել է, հայտնում է Bloomberg գործակալությունը, հղում անելով Rystad Energy ընկերության վերլուծությանը:
Ըստ այդ վերլուծության՝ երկուշաբթի օրվա դրությամբ ռուսական նավթավերամշակման գործարաններում օրական վերամշակվել է ընդհանուր առմամբ 2,6-2,7 միլիոն բարել նավթ։ Սա, ըստ աղբյուրի, վերջին ավելի քան երկու տասնամյակի ամենացածր ցուցանիշն է։ Գործակալությունը նաև նշում է, որ սա ավելի է մեծացնում երկրի ներքին շուկայում վառելիքի մատակարարման վրա ճնշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան Սամարայում 2 նավթագործարանի է հարվածել, ռուսական հարվածներից զոհեր կանReuters-ը մի քանի օր առաջ հայտնել էր, որ Ռուսաստանի շրջաններում կրկին սահմանափակումներ են մտցվում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի նկատմամբ՝ նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի վերսկսած հարվածներից հետո։
Գործակալության պնդմամբ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով ռուսական նավթավերամշակման գործարաններում հում նավթի վերամշակման ընդհանուր ծավալը հոկտեմբերի վերջի համեմատ նվազել է 45 տոկոսով։
Ամենավերջին հարվածները ուկրաինական զինուժը հասցրել է երեկ՝ Ռուսաստանի Սամարայի մարզի երկու խոշորագույն ձեռնարկություններին՝ Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարաններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինական անօդաչուները ռուսական նավթային 3 օբյեկտի են հարվածելՆավթավերամշակման այս երկու գործարանները մտնում են «Ռոսնեֆտ» ընկերության Սամարայի խմբի մեջ։ Սիզրանի նավթավերամշակման գործարանի տարեկան հզորությունը 8,5 միլիոն տոննա է, իսկ Կույբիշևի գործարանինը՝ 7 միլիոն տոննա։ Երկու ձեռնարկություններն էլ նախկինում բազմիցս ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առնվազն երկու անգամ Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման և էներգետիկ օբյեկտներին հարվածները: Թրամփն Ուկրաինային մեղադրել է, որ այդ հարվածներով ազդում է հատկապես դիզելային վառելիքի համաշխարհային շուկայի վրա:
Թրամփի վերջին զգուշացումից հետո Ուկրաինան, որոշ ժամանակ նման հարվածները դադարեցնելուց հետո, հայտարարեց, որ վերսկսվում է դրանք, քանզի ռուսական կողմը ևս չի դադարեցնում իր հարվածներն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին: