Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, հինգ զինծառայող զոհվել է

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող AS-532 տեսակի ուղղաթիռը կործանվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ։

Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են։ Դեպքի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։