Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերը. Սուրբ Ջորջիո Մաջորե» կտավը Sotheby's-ի լոնդոնյան աճուրդի տանը վաճառվել է 1.08 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 1,3 միլիոն եվրո)։ Ինչպես տեղեկացնում է աճուրդի տան կայքը՝ աշխատանքի գնահատված գինը կազմել է 500,000-700,000 ֆունտ ստեռլինգ։
Հեղինակն այս կտավը նկարել է 1862 թվականին։ Կտավի ենթաշրջանակի վրա պահպանված մոմե կնիքի հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այն ժամանակին մաքսային զննում է անցել Տրիեստում, որն այդ ժամանակ Ավստրիական կայսրության մասն էր, նշվում է Sotheby's-ի կայքում։
«Հնարավոր է, որ կտավը նկարչի հայրենի քաղաք Թեոդոսիայից նավով ուղարկվել է Տրիեստ, իսկ այնտեղից՝ Եվրոպա՝ ցուցահանդեսի մասնակցելու համար»,- նշվում է աճուրդի տան կայքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը ռեկորդային գնով է վաճառվելԱյվազովսկու այս կտավն ավելի քան մեկ դար պատկանել է մի էստոնացի հավաքորդի ընտանիքին։ Էստոնացի հավաքորդն ու հնավաճառն կտավը ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգում՝ 19-րդ դարի վերջին։ Այդ ժամանակից ի վեր նկարը պահպանվել է նույն ընտանիքում։
«Վենետիկը գիշերը. Սուրբ Ջորջիո Մաջորե» կտավը Ռուսաստանից դուրս է բերվել, երբ բոլշևիկյան հեղափոխությանը հաջորդած ցնցումներից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար ընտանիքը վերադարձել է Էստոնիա: Sotheby's-ի կայքում նաև նշվում է, որ կտավն աճուրդի է հանվել առաջին անգամ։
Հովհաննես Այվազովսկու աշխատանքներից աճուրդում վաճառված ամենաթանկ կտավը եղել է «Փրկվածները»։ Այն 2025 թվականի նոյեմբերի 25-ին Լոնդոնում Sotheby's-ի աճուրդում այն վաճառվել է 4.1 միլիոն ֆունտ ստեռլինգով, ինչը դարձել է Այվազովսկու աշխատանքների համաշխարհային աճուրդային ռեկորդը։