ՀՀ յոթ դիվանագետ է ետ կանչվել պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ յոթ դիվանագետ է ետ կանչվել պաշտոնից

Վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրելով Հայաստանի յոթ դիվանագետներ են ետ կանչվել իրենց պաշտոններից, այդ թվում՝ Կանադայից, Նիդերլանդներից, Իսրայելից և մի քանի այլ երկրից ու միջազգային կառույցներից:

Այսպես, Ծովինար Համբարձումյանը ետ է կանչվել Բուլղարիայում, Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանում և Ալբանիայում, Հովաննես Վիրաբյանը՝ Արգենտինայում, Անահիտ Հարությունյանը՝ Կանադայում, Արման Հակոբյանը Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Վիկտոր Բիյագովը ետ է կանչվել Նիդերլանդներում դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից, իսկ Արման Իսրայելյանը՝ Հյուսիսատլանյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից:

Այս երկրներում ու կազմակերպություններում նոր նշանակումների մասին հրամանագրեր դեռ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ով է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանը