Իրանի դեմ վերջին երկու պատերազմների ընթացքում առնվազն 428 երեխա և դեռահաս է զոհվել։ Երկրորդ՝ 40-օրյա պատերազմի ընթացքում ևս 2115 երեխա վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի մարդասիրական իրավունքի ազգային կոմիտեի ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը։
«2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 45 երեխա։ 2026 թվականի փետրվար-մարտ ամիսների 40-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 383 երեխա, ևս 2115-ը՝ վիրավորվել»,- հայտարարել է Քոլիվանդը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանում դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 57 աշակերտԱյս թվերը հիմնված են Իրանի դատական իշխանության Մարդու իրավունքների շտաբի ղեկավարի՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ) ուղարկած նամակի վրա։
Այսպիսով, երկու պատերազմների ընթացքում զոհված երեխաների թիվը հասել է առնվազն 428-ի։ Քոլիվանդի փոխանցմամբ՝ 40-օրյա պատերազմի ընթացքում զոհված երեխաներից յոթը մեկ տարեկանից փոքր են եղել։