Փաշինյանը NVIDIA-ի փոխնախագահի հետ քննարկում է ԱԲ-ի հնարավորությունները

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Գուցե մի օր հնարավոր կլինի արհեստական բանականությամբ «երևանյան խցանումների» հարցն էլ լուծել». Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Digitec 2026-ի շրջանակում անցկացվող «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» խորագրով բաց քննարկմանը։

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ զրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է արհեստական բանականության զարգացման հետևանքով աշխատաշուկայում սպասվող փոփոխություններին։

Վարչապետի խոսքով՝ թեև ԱԲ-ի տարածումը գործազրկության վերաբերյալ մտահոգություններ է առաջացնում, այդուհանդերձ, պետք չէ անտեսել նոր տեխնոլոգիաների ստեղծած հնարավորությունները և աշխատանքի նոր ուղղությունները։

ԱԲ հնարավոր գործարկման հնարավորություններից մեկն էլ, ըստ Փաշինյանի, գուցե առօրեական խնդիրները լուծելը դառնա:

Որպես օրինակ նշեց՝ հնարավոր կլինի գուցե մի օր արհեստական բանականությամբ «երևանյան խցանումների» հարցն էլ լուծել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շոյգուի տեղակալը Հայաստանի ԱԲ գործարանում «արևմտյան հատուկ ծառայությունների շահերն» է փնտրումՈրքա՞ն ջուր և էներգիա է «ծախսում» արհեստական բանականությունը, և արդյո՞ք դա վտանգավոր է Երկրի համար