Փաշինյանը ցավակցել է Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

այաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մաղթում եմ բոլոր վիրավորներին արագ ապաքինում», - գրել է վարչապետը։

«Այս դժվարին ժամանակներում Հայաստանի Հանրապետությունը համերաշխություն է հայտնում Վրաստանի կառավարությանը և ժողովրդին», - հավելել է Փաշինյանը։

Նոյեմբերի 19-ին Թբիլիսիի Քվեմո Փոնիճալա թաղամասում բնական գազի կուտակման հետևանքով հինգհարկանի բնակելի շենքում պայթյուն էր տեղի ունեցել։ Զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ զոհերի։