Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունն այցելել է Ադրբեջան

Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունն այցելել է Ադրբեջան՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2026 թվականի ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Պատվիրակությունը գլխավորել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի կապի վարչության պետ, գնդապետ Պավել Պրասոլը։

Բաքվում կողմերը քննարկել են ռազմական կապի կազմակերպման, կապի ստորաբաժանումների և տեխնիկական միջոցների կիրառման հարցերը։

Բելառուսական պատվիրակությունն այցելել է նաև ադրբեջանական զորամասերից մեկը, որտեղ հյուրերին ներկայացվել են բանակում կապի կազմակերպման աշխատանքներն ու ցուցադրվել ժամանակակից կապի միջոցներ և տեխնիկա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցի նպատակներից են ռազմական կապի ոլորտում փորձի փոխանակումն ու երկու երկրների միջև զինվորականների պատրաստության ուղղությամբ համագործակցության զարգացումը։