«Գազի 10 տոկոս թանկացումը կհանգեցնի շուրջ 0.6 տոկոսային կետով գնաճի»,- այս գնահատականը ԱԺ-ում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Գազի հնարավոր թանկացման ազդեցության մասին Գալստյանին հարցրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյան՝ ընդծելով, որ գազի գինն ազդում է ոչ միայն ընդհանուր գների մակարդակի, այլև էներգետիկայի և արդյունաբերության մի շարք ճյուղերի ծախսերի ու արտադրանքի ինքնարժեքի վրա։
Գալստյանի խոսքով՝ հաշվարկում հաշվի են առնվել նաև էլեկտրաէներգիայի և դրա թանկացումից կախված արտադրական ծախսերի հնարավոր աճը։
Մարտին Գալստյանը հստակեցրեց՝ ԿԲ-ն նման իրավիճակի ազդեցությունը գնահատել է սթրես-թեստի շրջանակում, այլ ոչ թե որպես կանխատեսվող սցենար։