Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այսօր զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն», - հաղորդում է պաշտպանության նախարարությունը:
Ռազմական գերատեսչության հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ի՞նչ հանգամանքներում է զոհվել զինծառայողը՝ սպանություն է եղել, թե՝ ինքնասպանություն:
Սա այս տարվա ընթացքում զինծառայողի մահվան 18-րդ դեպքն է, որի մասին հաղորդել է պաշտպանության նախարարությունը: