Հայաստանը ևս 19.6 մլն եվրոյի վարկ է վերցնում

ՎԶԵԲ-ի գլխամասային գրասենյակը Լոնդոնում

Հայաստանի կառավարությունը 19.6 միլիոն եվրոյի նոր վարկ կստանա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Հատկացվելիք գումարն օգտագործվելու է Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացման համար։

Վարկային համաձայնագրի նպատակն է օգնել Հայաստանին սահմանային անցման կետերում առաջադեմ սահմանային վերահսկողության սարքավորումների ձեռքբերման և տեղադրման, առկա ենթակառուցվածքների արդիականացման հարցերում։ Նախատեսվում է նաև ֆինանսավորում տրամադրել նոր մաքսային լաբորատորիայի ստեղծման հարցում։

Վարկային 19.6 միլիոն եվրոյից 15 միլիոնը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը, իսկ 4 միլիոնը՝ մաքսային լաբորատորիայի ներդրմանը։ Վարկային համաձայնագրին կից ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 540 հազար եվրոյի դրամաշնորհ։

Ծրագիրն ավարտվելու է 3 տարվա ընթացքում։ Վարկը Հայաստանին տրվում է 15 տարով, տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով։