Նոյեմբերի 18-ի գիշերը Ռումինիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև հարևան Մոլդովայում և Ուկրաինայում, հաղորդում է Deutsche Welle-ն։
ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայի Ներեժու Միկ բնակավայրից 16 կիլոմետր արևմուտք, օջախը՝ 130,8 կիլոմետր խորության վրա։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում հայտնել են, որ գիշերն արթնացել են ուժեղ ցնցումներից, բնակարաններում շարժվել և ընկել են տարբեր իրեր։
Երկրաշարժը զգացվել է նաև Ուկրաինայի Կիևի, Օդեսայի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։