Միրզոյանը Բրյուսելում քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, Կոսի հետ՝ հայկական ծիրանի համը

ՀՀ արտաքին գործերի և և միջազգային առևտրի նախարարի հանդիպումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացումը, Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության շարունակականությունը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։ Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման ուղղությամբ Հայաստանի աշխատանքները։

Բրյուսելում Միրզոյանը հանդիպել է նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Սոցիալական ցանցերում հրապարակած գրառմամբ՝ նա բնութագրել է որպես ջերմ հանդիպում Հայաստանի լավ բարեկամի և գործընկերոջ հետ։

«Վերահաստատեցինք. համեղ ծիրանները հայկական են»,- սոցիալական ցանցում գրառում է արել Արարատ Միրզոյանը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պապիկյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցերՄարթա Կոս. ԵՄ-ի հետ Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլում է«Հայաստանն իրապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»․ Մարթա Կոս