Շարունակվում է Սամվել Կարապետյանի դատավարությունը

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի դատավարությունը։

Ընդդիմադիր գործչին երկու շաբաթ առաջ նորից կալանավորեցին նոր մեղադրանքի շրջանակում, որով «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը մեղադրվում է ՀԷՑ ին 64.5 միլիարդ դրամի վնաս պատճառելու համար։

Կարապետյանը մեղքը չի ընդունում թե՛ այս, թե՛ դատարանում քննվող գործով, որով նա մեղադրվում է երկու դրվագներով՝ եկեղեցին պաշտպանելուց հետո նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով, հետո մեղադրանքը խստացրեցին հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու, 8.5 միլիարդ դրամի հափշտակության և հարկերից խուսափելու հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը հասել է վկաների հարցաքննության փուլ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանը նորից ձերբակալված է. ինչ է հայտնի նոր քրեական գործից և ինչ է սպասվում նրա մերձավորներին