Ընդդիմությունն առաջարկում է պարզեցնել դեղերի գրանցումն ու նվազեցնել դրանց գները

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որի նպատակն, ըստ ընդդիմադիրների, Հայաստանում դեղերի գների էական նվազեցումն ու տեսականու ընդլայնումն է։ Նախագիծն այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

Նախագծի հիմնական դրույթը, ըստ ընդդիմադիրների, դեղերի գների նվազեցումն ու տեսականու ընդլայնումն է։

Առաջարկում են Եվրամիության երկրներում արդեն գրանցված դեղերի՝ Հայաստանում գրանցման ընթացակարգի պարզեցում, այդ դեղերի համար ներդնել ճանաչման գրանցում՝ առավելագույնը յոթ օրացուցային ժամկետով, փաստաթղթային փորձաքննությամբ, իսկ պետական տուրքը սահմանել 50 հազար դրամ։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ այս մեխանիզմը կհեշտացնի դեղերի մուտքը հայկական շուկա, կընդլայնի տեսականին և կխթանի մրցակցությունը։

Խրթին է պահվում ոլորտը, որովհետև կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր. Վարդևանյան

Քննարկման ընթացքում խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Հայաստանում դեղերի ոլորտում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դեղերի գների մասով առաջընթաց չի արձանագրվել։ Նա ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա։

«Խրթին է պահվում այս ոլորտը, որովհտեև կարող են լինել այստեղ շատ ռիկսեր, այդ թվում կոռուպցիոն։ Պետությունը պետք է պարտք ունենա այս ոլորտում բարեփոխուներ անելու։ Պետությունը պետք է ունենա կամք դեղերի ոլորտում անել մեր առաջարկած փոփոխությունը»,- հայտարարեց Վարդևանյանը։

Որպես համեմատության օրինակ ընդդիմադիր պատգամավորը բերեց հարևան Վրաստանը՝ նշելով, որ այդ երկրին հաջողվել է լուծել դեղերի մատչելիության խնդիրը։ Ինչին արձագանքելով՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Լուսինե Բադալյանը հիշեցրեց՝ Վրաստանում դեղերի ավելի ցածր գների պատճառներից մեկն էլ այն է, որ այն տարանցիկ կարգավիճակ ունի։

Ընդդիամդիրները առաջարկում են նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի փորձը՝ ԵՄ-ում ճանաչված դեղերի գրանցումը պարզեցնելու համար։

Ավանեսյանը կասկածի տակ է դնում ընդդիմության առաջարկի արդյունավետությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր առարկությունները ներկայացրեց նախագծի վերաբերյալ։ Մանրամասն ներկայցնելով իր մտահոգությունները՝ նախարարը ընդհանուր առմամաբ կասկածի տակ է դնում ընդդիմության նախագծով խոստացված արդյունքների իրագործելիությունը։ Միաժամանակ Ավանեսյանը պնդեց, որ կառավարությունն ինքն էլ աշխատում է գրանցման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։

Նախարարն առաջին անգամ չէ, որ պնդում է՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ Հայաստանում դեղերի հասանելիությունը «անգամներով» աճել է։ անելու համար։

Ընդդիմությունը առաջարկեց այսօր նախագիծը քվեարկության չդնել՝ խնդրելով երկու ամիս ժամանակ տրամադրել այն լրացնելու և համապատասխան փոփոխություններ կատարելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դեղորայք ներկրողները և արտադրողները նոր խնդրի են բախվել