Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները սկսել են աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում ամենամեծ ռազմագերիների փոխանակման ուղղությամբ։
«Ուիթքոֆն ու Քուշները Աբու Դաբիում անցկացրել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, հանդիպել են Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ, ինչպես նաև սկսել են աշխատել պատերազմի ընթացքում ամենամեծ գերիների փոխանակման ուղղությամբ»,- X-ում գրել է նա:
Ավելի քան ինը ամսվա դադարից հետո նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում վերսկսվել էին Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները` վերջ դնելու 5-րդ տարին ընթացող պատերազմին:
Երկօրյա բանակցություններից հետո կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիցը հաղորդել է, որ տարածքային հարցը մնում է չլուծված: