Իրանի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցից արևելք՝ նավագնացության համար արգելված գոտում, ծովային ականի պայթյունից հրդեհվել և շարքից դուրս է եկել սահմանափակումները խախտած նավթատար լցանավը։
իրանական «Թասնիմ» գործակալությունը, հղում անելով տարածած Իրանի ռազմածովային ուժերին, հաղորդում է, որ լցանավը շաբաթ վաղ առավոտյան շարժվել է ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցից արևելք գտնվող վտանգավոր և արգելված տարածքով՝ չնայած ավելի վաղ ստացած նախազգուշացումներին։
Իրանի ռազմածովային ուժերը պնդել են, որ Հորմուզի նեղուցից արևելք սահմանափակումները խախտող և արգելված գոտով նավարկող ցանկացած լցանավ անխուսափելիորեն կբախվի ծովային ականների:
Իրանի ռազմածովային ուժերը մեղադրել են նաև լցանավերի սեփականատերերին՝ նախորդ նմանատիպ միջադեպերից դասեր չքաղելու համար։ Իրանական կողմի պնդմամբ՝ նրանք վտանգում են իրենց նավերն ու ներդրումները՝ հավատալով ԱՄՆ նախագահի հայտարարություններին և նավերն ուղղորդելով դեպի ականապատ գոտի:
Թրամփն ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Truth Social-ում հրապարակած գրառմամբ մեղադրել էր Իրանին Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումների և ծովային ականների պայթյունների մասին տեղեկություններ հորինելու մեջ՝ նավթի գները բարձրացնելու նպատակով։