Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրն այսօր դատապարտվեց 3 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը, սակայն, որոշեց Գևորգ Ներսիսյանի պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 2 տարվա փորձաշրջան։
Հաշվի առնելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ որպես վերջնական պատիժ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ նշանակվեց 2 տարի 5 ամիս 25 օր ժամկետով ազատազրկում։ Փորձաշրջանի ընթացքում նա պարտավոր է առանց իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի տարածքը։
Նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ ևս դատարանը ազատազրկման պատիժ նշանակեց։ Հաշվի առնելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ վերջնական պատիժ նշանակվեց 2 տարի 5 ամիս 25 օր ժամկետով: Միաժամանակ դատարանը վերացրեց նախկին դատավճռով նշանակված 3 տարվա ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու որոշումը:
Նշանակված պատժին մասնակիորեն գումարվեց նախկին դատավճռով սահմանված ազատազրկման մեկ տարին։ Արդյունքում Համբարձում Ներսիսյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց 3 տարի 5 ամիս 25 օր ազատազրկում։
Համբարձում Ներսիսյանը 2025 թվականին մեղավոր էր ճանաչել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, դատարանը 3 տարվա ազատազրկում էր նշանակել։ Սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվել էր 3 տարվա փորձաշրջան։
Դատարանը Համբարձում Գևորգյանի նկատմամբ նշանակված պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան մինչև նրա խնամքին գտնվող երեխայի 6 տարեկան դառնալը: Նա ևս փորձաշրջանի ընթացքում չի կարող լքել երկիրը՝ առանց իրավասու մարմնի համաձայնության:
Ներսիսյանների նկատմամբ կիրառված խափանման միջոցները՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը կվերացվեն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Դատարանն ավելի վաղ հայր և որդի Ներսիսյաններին մեղավոր էր ճանաչել Ոսկեհատ բնակավայրում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար, սակայն պատժաչափն այսօր հրապարակեց:
Դատախազը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էր Համբարձում Ներսիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, այս պատժին գումարել նախորդ վարույթով դատավճռի չկրած մասը ու վերջնական պատիժ նշանակել 7.5 տարվա ազատազրկումը: Իսկ Գևորգ Ներսիսյանին պահանջել էր բանտարկել 3.5 տարով:
Քննչական կոմիտեի պնդմամբ՝ հայր և որդի Ներսիսյանները 2025-ի նոյեմբ տարի ժամկետով ազատազրկմաների 1-ին խոչընդոտել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական քարոզչությունը Ոսկեհատում, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով պահանջել են հեռանալ:
Ներսիսյանները մեղքը չեն ընդունում: