Փարիզում մեկնարկել է Խաղաղության 9-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նոյեմբերի 10-11-ը անցկացվող համաժողովն այս տարի կրում է «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» խորագիրը։ Քննարկումների առանցքում միջազգային հակամարտություններն են, անվտանգության մարտահրավերները, տնտեսական համագործակցությունը, նոր տեխնոլոգիաներն ու կլիմայական խնդիրները։
2018 թվականից անցկացվող համաժողովը միավորում է տարբեր երկրների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, գործարար և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ համաշխարհային խնդիրների լուծման ուղիներ քննարկելու նպատակով։