Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Ելիսեյան պալատում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Վարչապետի խոսնակը հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չի նշել:

Փաշինյանը Ֆրանսիայում է` մասնակցելու Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին: Նոյեմբերի 10-11-ը անցկացվող համաժողովն այս տարի կրում է «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» խորագիրը։ Քննարկումների առանցքում միջազգային հակամարտություններն են, անվտանգության մարտահրավերները, տնտեսական համագործակցությունը, նոր տեխնոլոգիաներն ու կլիմայական խնդիրները։

Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերին կրկին Ֆրանսիայում: Երկու երկրների առաջնորդները քննարկել էին Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը։ Կողմերը տնտեսական համագործակցությունը ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից էին համարել և ընդգծել Երևանի քայլերը՝ տնտեսությունն ու արտահանման շուկաները բազմազանեցնելու ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ քննարկեցին Փաշինյանն ու Մակրոնը