Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. Շոյգու

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը նպաստել են Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Իրենց արդյունքներն են տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը», - ասել է Շոյգուն Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման ժամանակ։

Մոսկվայում անցկացվող հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Ռուսաստանցի պաշտոնյան կարևորել է նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիշեցնելով, որ այդ հարցով պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ աշխատանքային խմբի շրջանակում։

Միաժամանակ Շոյգուն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և լոգիստիկ նախագծերը պետք է տնտեսապես հիմնավորված լինեն և ապահովեն ներդրումների վերադարձը։

«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության», - հայտարարել է Շոյգուն։