Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական տարաձայնությունները շարունակվում են։ Ադրբեջանական 55 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ պահանջելով ապահովել Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։
Ինչպես հաղորդում է OC Media-ն, նոյեմբերի 2-ին կազմակերպությունների ներկայացուցիչները նամակը փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանատուն, սակայն հաջորդ օրը դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, թե այն պաշտոնապես չի ստացել։
Դեսպանատունը պարզաբանել է, որ իր ներքին կանոնակարգի համաձայն՝ անհայտ կամ անվստահելի ուղարկողներից ստացված նամակները չեն գրանցվում, այլ ոչնչացվում են։
Այս արձագանքը դժգոհություն է առաջացրել նամակը ստորագրած ադրբեջանական կազմակերպությունների շրջանում։ Նրանց ներկայացուցիչները պնդել են, որ դեսպանատունը միտումնավոր անտեսում է դիմումի բովանդակությունը՝ փորձելով խուսափել բարձրացված հարցին պատասխանելուց։
Թեհրանի և Բաքվի միջև հերթական վեճը ծագել էր այն բանից հետո, երբ Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆը հիջաբ կրող ադրբեջանցի աղջիկներին հրավիրել էր սովորելու իրանական համալսարաններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հիջաբի շուրջ նոր վեճ Բաքվի ու Թեհրանի միջև․ Ադրբեջանն Իրանին մեղադրում է ներքին գործերին միջամտելու մեջԱդրբեջանի կրթության նախարարությունը դա գնահատել էր որպես միջամտություն երկրի ներքին գործերին՝ իրանցի պաշտոնյաներին հորդորելով փոխարենը զբաղվել Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների կրթական իրավունքներով։