Կալանավորված միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» խբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ համազգային համախմբան իրենց օրակարգի շրջանակում առաջիկայում կհանդպեն նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Նախօրեին 12 ընդդիմադիր ուժեր հայտարարեցին համազգային համախմբում ձևավորելու մասին, օրակարգային 4 հարցերի շուրջ՝ «ալիևյան սահմանադրության ընդունման կանխում, խաղաղության հաստատում՝ առանց միկակողմանի զիջումների և տարածքային կորուստների, եկեղեցու պաշտպանություն, ինչպես նաև ժողովրդավարական ազատությունների վերականգնում»:
Իշխանության առաջարկած նոր սահամադրությունը «ալիևյան» որակող ըննդդիմադիր ուժերը մտադիր են լայն հասարակական կոնսոլիդացիա ապահովելու միջոցով ճնշում գործադրել վարչապետ Փաշինյանի ու նրա առաջնորդած ՔՊ -ի նկատմամբ՝ թույլ չտալով նոր սահմանադրության ընդունումը:
Այդ նպատակով երեկ ընդդիմադիրները հանդիպում էին կազմակերպել մտավորականների հետ, առաջիկայում չեն բացառում հանդիպումը Գարեգին 2-րդի հետ:
«Հայտարարության 3 -րդ կետով որպես առաջնային նպատակ նշվում է նաև ազգային ինքնության և Առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը: Եվ չեմ բացառի, որ այս օրակարգով և օրակարգի մյուս կետերով նման հանդիպում կայանա Ամենյան Հայոց Կաթողիկոսի հետ»,- «Ազատությանը» փոխանցեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: