Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP 31-ին

Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները Դոլմաբահչե պալատում, 20-ը հունիսի, 2025 թ.

Հայաստանի վարչապետը ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP 31 համաժողովին: Տեղեկությունը հաստատեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցում:

Բնապահպանական համաժողովը կանցկացվի թուրքական Անթալիա քաղաքում՝ նոյեմբերի 9-20-ը: Պետությունների առաջնորդների մասնակցությամբ միջոցառումները նախատեսված են նոյեմբերի 11-12-ին:

ՄԱԿ-ի նախորդ բնապահպանական համաժողովը՝ COP 17-ն անցկացվել էր Երևանում անցած ամիս: Թուրքիայից դրան մասնակցել էր գյուղանտեսության նախարարը: Նախագահ Էրդողանը կամ արտգործնախարար Ֆիդանը Երևան չէին եկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողան-Փաշինյան հանդիպումները «միտված են կարգավորումը առավելագույն մակարդակին բարձրացնելուն»