«Հուսով եմ՝ առաջիկայում ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանից». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանից՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիայի հետ երկխոսությունը բավականին ակտիվ և արդյունավետ է։ Նախարարի խոսքով՝ գործընթացն այնքան է հասունացել, որ երկու երկրների սահմանը կարող է բացվել ցանկացած պահի։

Հենց ռուս սահմանապահներն են հսկում հայ - թուրքական սահմանը, նրանք նաև շարունակում են ծառայել հայ-իրանական սահմանին՝ բացառությամբ Ագարակի անցակետի:

Միրզոյանը ռուս սահմանապահների և հայ - թուրքական հարաբերությունների մասին խոսեց Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Երևանն ու Անկարան պայմանավորվել են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն մինչ օրս այդ պայմանավորվածությունը իրականություն չի դարձել:

Մեկ ամիս առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ այն կարող է ավելի շուտ բացվել, քան կարգավորման հարցով Երևանի բանագնացի թեկնածությունը հաստատվի։

«2027 թվականի սկզբին նախատեսվում է Հայաստան-Թուրքիա գործարար համաժողով Հայաստանում»,- այսօր հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ առաջին համաժողովը եղել է այս ամառ Կարսում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ աջակցությունը նաև կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. Հովհաննիսյան